«Լիտոկոլ ԱՄ ԿՈ»ՍՊԸ ընկերությունը հիմնադրվել է 2007թ-ին, որի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում իրականացնել տարբեր տիպի սալիկների եւ բնական քարերի փակցման համար նախատեսված սոսինձների, մելային և գիպսային ունիվերսալ ծեփամածիկների, կարանյութերի, նախնական և վերջնական հարդարման համար նախատեսված սվաղանյութերի արտադրություն: Այս ընկերությունը ստեղծվել է իտալական կապիտալի 40% և հայկական կապիտալի 60% մասնակցությամբ:
Իտալական բաժնեմասի սեփականատեր է հանդիսանում «Litokol S.p.A» ընկերությունը (Իտալիա, ք. Ռուբիերա), որը շինարարական սոսինձներ և ծեփամածիկներ արտադրող համաշխարհային առաջատար ընկերություններից մեկն է: Այս իտալական ընկերությունը հիմնադրվել է 1968 թ-ին: Ի սկզբանե փոքր արտադրական հզորություններ ունեցող այս ընկերությունը, հիմնադրման առաջին իսկ տարվանից իտալական սպառողին առաջարկեց կերամիկական սալիկների փակցման համար նախատեսված նորարարական արտադրանք, որը դեմ էր այն ժամանակներում կիրառվող ավանդական նյութերին:: Սակայն արդեն 1972 թ-ին այս ընկերության արտադրանքը ստացավ I.C.I.T.E սերտիֆիկատ, որ ենթադրում է ազգային մակարդակում բարձր որակի ճանաչում: Շնորհիվ այս ընկերության նորարարական մշակումների, արդեն 1978 թ-ին Արևմտյան Եվրոպայում իտալական արտադրության շինարարական սոսինձները համարվեցին լավագույններ:
Ընկերության զարգացման գործում կարևոր քայլ եղավ 2007թ-ին «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ ընկերության հետ իտալա-հայկական համատեղ ձեռնարկության («Լիտոկոլ ԱՄ ԿՈ» ՍՊԸ) հիմնադրումը և նոր գործարանի կառուցումը: Ի դեմս «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ ընկերության, ունենալով երկարամյա վստահելի գործընկեր ՀՀ-ում՝ ՚Litokol S.p.A ընկերությունը ակնկալում է շատ մեծ զարգացում և իր արտադրատեսակների տարածում ողջ անդրկովկասյան տարածաշրջանում(Հայաստան, Վրաստան) և Իրանում:
«Լիտոկոլ ԱՄ ԿՈ» ՍՊԸ ընկերության համասեփականատեր է հանդիսանում հայկական «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ ընկերությունը:
«ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ ընկերությունը ներկայումս հանդիսանում է ՀՀ խոշորագույն կազմակերպություններից մեկը: ՚Litokol S.p.A և «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ ընկերությունների միջև համագործակցությունը սկսվել է դեռևս 2001թ-ից, երբ իտալական ընկերության արտադրանքն առաջին անգամ ներմուծվեց Հայաստան: Տարիների ընթացքում ՚Litokol S.p.A ընկերության արտադրանքը բավականին մեծ ճանաչում գտավ հայ սպառողների շրջանում՝ զբաղեցնելով սոսինձների հայկական շուկայի մեծ մասը և անհրաժեշտություն առաջացնելով համագործակցությունը բարձրացնել նոր, ավելի կարևոր մակարդակի վրա՝ հիմնել համատեղ արտադրություն:
Արդյունավետ փոխհամագործակցության արդյունքում ՀՀ-ում ստեղծվեց «Լիտոկոլ ԱՄ ԿՈ» ՍՊԸ ընկերությունը և կառուցվեց ժամանակի նորագույն պահանջներին համապատասխան գործարան:
«Լիտոկոլ ԱՄ ԿՈ» ՍՊԸ ընկերության կողմից ՀՀ-ում կառուցված և այժմ գործող գործարանի արտադրական հնարավորությունները և հեռանկարները:
Արտադրական տեխնոլոգիաներ
«Լիտոկոլ ԱՄ ԿՈ» ՍՊԸ գործարանը եւ արտադրամասերը ամբողջությամբ կառուցվել են իտալացի մասնագետների կողմից: Իտալական հանրահայտ LB Officine meccaniche spa ընկերության կողմից նախագծվել եւ կառուցվել է գործարանի արտադրամասը եւ տեղադրվել են սարքավորումները: Գործարանում օգտագործվել են տեխնոլոգիական վերջին նորամուծություններ, տրվել են տեխնիկական նոր լուծումներ, եւ մասնավորապես արտադրությունը կազմակերպվում է ուղղահայաց հոսքագծով, ինչը նույնպես նորարարության արդյունք է (մասնավորապես LITOKOL բրենդի մյուս գործարաններում արտադրությունը կազմակերպվում է հորիզնական հոսքագծով): Ուղղահայաց հոսքագիծը թույլ է տալիս խնայել տարածք եւ օգտագործել երկրի ձգողականության ուժը արտադրական պրոցեսներում:
«Լիտոկոլ ԱՄ ԿՈ» ՍՊԸ գործարանում արտադրությունը իրականացվում է ավտոմատ համակարգերի միջոցով: Իտալական հայտնի PROTEO ընկերության կողմից գրվել է հատուկ կառավարման ծրագիր արտադրության համար: Արտադրության ավտոմատ կազմակերպումը բացառում է մարդկային գործոնի ազդեցությունը արտադրության ցիկլերի վրա, ինչպես նաեւ բացառվում են արտադրատեսակների բաղադրության որեւէ շեղումներ, եւ հետեւաբար ապահովում է որակի հաստատուն մակարդակ:
Արտադրության պրոցեսները շնորհիվ կառավարման ծրագրի գտնվում են Իտալացի մասնագետների անմիջական վերահսկողության տակ: Իտալացի մասնագետները ուղիղ կապով միանում են գործարանի կառավարման ծրագրին եւ նույնիսկ իրականացնում որոշ արտադրական պրոցեսներ:
Այսպիսով «Լիտոկոլ ԱՄ ԿՈ» ՍՊԸ արտադրությունը ամբողջությամբ համապատասխանում է եվրոպական չափանիշներին, եւ նույնիսկ շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների գերազանցում է դրանք:
Որակի կառավարում
ԼԻՏՈԿՈԼ ԱՄ ԿՈ ՍՊԸ Գործարանի Լաբորատորիան հագեցած է նորագույն սարքավորումներով, որոնք թույլ են տալիս ամբողջությամբ տիրապետել որակի կառավարմանը: Ինժեներ քիմիկոսները վերապատրաստում են անցել հենց Իտալիայում՝ ձեռք բերելով բարձր մասնագիտական գիտելիքներ եւ հմտություններ շինարարական քիմիայի ոլորտում:
Լաբորատորիան ստուգում է ստացվող հումքանյութերի որակի համապատասխանությունը պահանջվող նորմերին, քանի որ որակյալ արտադրանք ստանալու հիմնական երաշխիքը բարձորակ հումքանյութեր ունենալն է։
Քանզի «Լիտոկոլ ԱՄ ԿՈ» ՍՊԸ արտադրատեսակները սինթեզված են եվրոպական EN որակի չափանիշներին համապատասխան, ապա Լաբորատորիան արտադրանքի որակի կառավարումը իրականացնում է հենց այդ ստանդարտների պահանջներին համապատասխան: Լաբորատորիան ակտիվ համագործակցում է Իտալիայի մայր գործարանի լաբորատորիայի հետ: Որակի ստուգման փորձերի արդյունքները հաստատվում են Իտալիայի լաբորատորիայի կողմից, որից հետո միայն արտադրանքը կարող է դուրս գալ շուկա:
Լաբորատորիան Իտալիայի մայր գործարանի լաբորատորիայի հետ համատեղ զբաղվում է նաև արտադրատեսակների բանաձևերի թարմացման և նոր արտադրատեսակների սինթեզման աշխատանքներով։ Կախված շուկայի պահանջից կատարվում են արտադրատեսակների որակական հատկանիշների բարելավման աշխատանքներ։
Շրջակա միջավայրի պահպանություն
«Լիտոկոլ ԱՄ ԿՈ» ՍՊԸ գործարանը այն եզակի արտադրություններից է, որը չի ախտոտում շրջակա միջավայրը: Իտալական LB Officine meccaniche spa ընկերության կողմից տեղադրվել են հատուկ փոշեորսման համակարգեր, եւ օդի ֆիլտրման ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ մթնոլորտ է բաց թողնվում մաքուր օդ:
Սպառման շուկաներ
«ԼԻՏՈԿՈԼ ԱՄ ԿՈ» ՍՊԸ արտադրատեսակներից շատերը (սոսինձներ K17, K18 եւ K80) հայտնի են հայ սպառողներին դեռեւս 2001 թվականից, երբ այդ արտադրատեսակները ներմուծվում էին Իտալիայից: Այժմ դրանք մեծ մասսայականություն են վայելում Հայաստանում, ինչով էլ պայմանավորված էր համատեղ կազմակերպության հիմնումը եւ իտալական արտադրատեսակների արտադրությունը տեղում կազմակերպելը: Մեր արտադրատեսակներին են բաժին ընկնում հայկական շուկայի մեծ մասը: Շատ արագ իրենց սպառողներին գտան նաեվ մեր նոր արտադրատեսակները (LITOGYPS Ծեփամածիկը, Litoplan սվաղանյութերը եւ K10 Facciata սոսինձը):
«Լիտոկոլ ԱՄ ԿՈ» ՍՊԸ Գործարանի արտադրական հնարավորությունները շատ ավելի մեծ են քան հայկական շուկան: Գործարանը նախատեսված չէ միայն հայկական շուկայի պահանջարկը բավարարելու համար, այն ունի տարածաշրջանային նշանակություն: Մեր արտադրատեսակները լայն ճանաչում ունեն նաեւ հարեւան վրացական շուկայում: 2009 թվականից արտահանում ենք Վրաստան: Ինչպես նաեւ աշխատում ենք այլ երկրներ մուտք գործել: