logo
  • image01

    STARLIKE

    DECOR

  • image02

    GALLERY

    DECOR

  • image03

    GALLERY

    DECOR

  • image04

    ANTIBACTERIAL

  • image05

    HIGH

    HYGIENE

  • image06

    STARLIKE

    MONOMIX

news

Նոր ձեռքբերում` LITOPLAN արտադրատեսակ


Իտալական «Լիտոկոլ ԱՄ ԿՈ» ՍՊԸ ընկերության առաջարկում է շինարարական ոլորտում հոգսերը հեշտացնել իր նոր ձեռքբերումներով: Հավատարիմ մնալով շինարարության մեջ ծախսերի և ժամանակի խնայողության գաղափարախոսությանը` ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման արդյունքում իտալական «Լիտոկոլ ԱՄ ԿՈ» ՍՊԸ ընկերության նոր արտադրատեսակները ապահովում են կատարվող շինարարական աշխատանքների բարձր որակը և նպաստում է շինարարական գործընթացների օպտիմալացմանը:«Լիտոկոլ ԱՄ ԿՈ» ՍՊԸ ընկերության ինչպես ՙLitogyps ծեփամածիկը, այնպես էլ նոր Litokol K10 Facciata սոսինձը և Litoplan Grosso G20,Litoplan Finitura I3,Litoplan Intonaco G3, Litoplan Intonaco B3 սվաղանյութերը շատ հեշտ են օտգագործման մեջ:
Այսպիսով, նշենք «Լիտոկոլ ԱՄ ԿՈ» ՍՊԸ ընկերության նոր արտադրանքների հիմնական հատկանիշները և առավելությունները.
Litoplan Grosso G20 սվաղանյութը արդեն պատրաստի նյութ է, որը անմիջապես բացվում է ջրով և օգտագործվում: Շնորհիվ նոր տեխնոլոգիաների և հատուկ հավելանյութերի, այն ապահովում է ծակոտկենություն, որի հաշվին մեծանում է նյութի ծածկողականությունը, ինչպես նաև ջերմամեկուսիչ դեր է կատարում: Կարելի օգտագործել մինչև 2 սմ հաստությամբ մեկ շերտը: Թույլ է տալիս խուսափել նյութի կորուստներից, քանի որ հատուկ հավելանյութերի շնորհիվ պատին ծեփելիս անմիջապես կպչում է և չի թափվում: Ինչպես նաև չի ճաքում ինչպես ավանդական եղանակով ստացված սվաղները: Չորանալուց հետո մակերեսը փոշոտ չէ, որի վրա առանց նախահիմքեր օգտագործելու կարելի օգտագործել ծեփամածիկներ, սոսինձներ և այլն: Ի տարբերություն սովորական սվաղի G20 ը ծածկում է մինչև 20% ավել մակերես:

Litoplan Intonaco G3 (Մոխրագույն), Litoplan Intonaco B3 (Սպիտակ) սվաղանյութեր նախատեսված են ներքին և արտաքին աշխատանքների ժամանակ վերջնական հարթ մակերես ստանալու համար: Այն պատրաստի փոշեկերպ մասսա է, որն անմիջապես բացվում է ջրով և օգտագործվում: Ստեղծում է վերջնական հարթ մակերես, որն անհրաժեշտության դեպքում կարելի է անմիջապես ներկել: Ստացվում է հարթ և ամուր մակերես: Կարելի է օգտագործել մինչև 3 մմ: Դիմանում է խոնավությանը և նույնիսկ թրջվելուց չի փչանում: Մասնավորոապես Litoplan Intonaco B3 –ը շատ մանրահատիկ է և ճերմակ:

Litoplan Finitura I3 սվաղանյութը նախատեսված է ներքին աշխատանքների ժամանակ վերջնական հարթ մակերես ստանալու համար: Այն պատրաստի փոշեկերպ մասսա է, որն անմիջապես բացվում է ջրով և օգտագործվում: Կարելի է անմիջապես ներկել: Ստացվում է հարթ և ամուր մակերես: Կարելի է օգտագործել մինչև 3 մմ:
back