logo
  • image01

    STARLIKE

    DECOR

  • image02

    GALLERY

    DECOR

  • image03

    GALLERY

    DECOR

  • image04

    ANTIBACTERIAL

  • image05

    HIGH

    HYGIENE

  • image06

    STARLIKE

    MONOMIX

news

Նորույթ՝ LITOCHROM 1-6


«Լիտոկոլ» ընկերությունն ուրախ է հայտնել իր սպառո- ղին, համագործակցող վարպետներին և բոլոր նրանց, ովքեր օգտվում են մեր ընկերության արտադրատեսակներից այն մասին, որ թողարկում է հայկական շուկայում արդեն իսկ հայտնի, բայց մինչ այժմ «Լիտոկոլի» մայր գործարանից ներմուծվող LITOCHROM 1-6 կարանյութը։ LITOCHROM 1-6 ցեմենտային հիմքով կարանյութ է՝ օժտված բարձր մեխանիկական ամրությամբ և ամենացածր ջրակլանելիությամբ։ Լողավազաններում և այն վայրերում, որտեղ անհրաժեշտ է ջրակլանելիությունը զրոյացնել, կարանյութը բացվում է IDROSTUK-ով (27-28%)։ Նախատեսված է ներսի և դրսի աշխատանքների համար՝ ցանկացած տիպի սալիկների կարաբաժինները լցնելու համար (1-6մմ հաստությամբ)։ Տեղական արտադրության LITOCHROM 1-6 կարանյութերն առայժմ ներկայացված են հետևյալ գունային գամմայով՝ C.00 – bianco - սպիտակ C.10 – grigio - մոխրագույն C.30 – grigio perla – արծաթափայլ մոխրագույն C.40 – antracite - սև C.130 – sabbia - մարմնագույն C.140 – rosa – վարդագույն C.150 – menta – կանաչ
back