logo
  • image01

    STARLIKE

    DECOR

  • image02

    GALLERY

    DECOR

  • image03

    GALLERY

    DECOR

  • image04

    ANTIBACTERIAL

  • image05

    HIGH

    HYGIENE

  • image06

    STARLIKE

    MONOMIX

news

Նոր ծեփամածիկ՝ LITOMEL


«Լիտոկոլ» ընկերությունն ընդառաջ գնալով իր սպառողի ցանկությանն՝ առաջարկում է նոր կավճային ծեփամածիկ՝ LITOMEL։ Այն կալցիումի կարբոնատից և օրգանական հավելանյութերից բաղկացած ծեփամածիկ է, որը նախատեսված է ներսի աշխատանքների ժամանակ վերջնական հարդարման համար։ LITOMEL-ի սինթեզման ժամանակ շեշտը դրվել է հատկապես աշխատանքային ժամանակի երկարացման (3ժ և ավելի) և օգտագործումն ավելի դյուրին դարձնելու գործոնների վրա։ Այս ծեփամածիկն ունի հետևյալ առավելությունները՝ • պլաստիկություն և քսման հեշտություն; • բարձր ադգեզիա նույնիսկ մի քանի շերտով ծածկելու դեպքում; • էքստրաճերմակ՝ այլ ծեփամածիկների համեմատ; • չափազանց մանրահատիկ է, ինչը թույլ է տալիս ստանալ հայելանման հարթ մակերևույթներ; • LITOMEL-ով ծածկված մակերևույթը հղկաթղթով մշակելիս համեմատաբար քիչ է փոշի առաջանում; • ամրության շնորհիվ կարելի է ստանալ մինչև 1մմ հաստությամբ դեկորատիվ նախշեր;
back